Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 478 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներովև «Օզոնային շերտի պահպանության մանին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Օզոնային շերտը քայքայող նյութերի» բառերից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածինների» բառերով.
2) որոշման նախաբանում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» բառերը փոխարինել «Օզոնային շերտի պահպանության մասին» բառերով.
3) հավելվածի՝
ա. վերնագիրը և ամբողջ տեքստը «օզոնային շերտը քայքայող նյութերի» և
«օզոնային շերտը քայքայող նյութերը» բառերից հետո լրացնել «և
հիդրոֆտորածխածիններ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով,
բ. 5-րդ կետում հուլիսի 30-ը բառերը փոխարինել հոկտեմբերի 30-ը բառերով,
գ. N N 1 և 2 ձևերը վայրը կամ և ազգանունը կամ բառերից հետո լրացնել անհատ ձեռնարկատեր հանդիսացող բառերով,
դ. ամբողջ տեքստը «նյութերը», «նյութեր», «նյութ», «նյութերի», «նյութի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և հիդրոֆտորածխածիններ»,
«և հիդրոֆտորածխածին» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023