Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և
վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու
միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը, ներկայացնելով սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ
տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց:».
2) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Գործնական քննությունը դրական չհանձնած անձը, սույն կարգի 24-րդ
կետով սահմանված ժամկետում, ներկայացնելով սույն կարգի 25-րդ կետում նշված
փաստաթղթերը` կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը
դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը
կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ,
քան մեկ ամիս անց։».
3) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«78. Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է, և վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով
տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո:».
4) 80-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «D1E» ենթակարգը և «DE» կարգը` «AM», «A1», «B1», «C1», «C1E» և «D1»
ենթակարգերի, «A», «B», «BE», «C», «CE» և «D» կարգերի նկատմամբ:».
5) NN 5 և 6 ձևերում «հաշվի առնելով ընդունված ______________ քննության
արդյունքները» բառերը փոխարինել «կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք ընդունելով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

Արխիվ

2024

2023