Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 519 - Ն

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը և Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի
37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման
կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2012 թվականի օգոստոսի 23-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ
պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների
անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 27-ի «Ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման
կարգը հաստատելու մասին» N 1212-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել դիահերձման
արձանագրության օրինակելի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ
ամիս հետո:  

հավելված

Արխիվ

2024

2023