Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 544 - Ա

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել համապատասխան պետական մարմիններից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, համապատասխան պետական մարմինների ղեկավարների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով տարածքների փաստացի վիճակը:

հավելված

Արխիվ

2024

2023