Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 565 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 հավելվածների:».
2) որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույնով սահմանվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) համապատասխանության գնահատման՝ սերտիֆիկացման և հայտարարագրման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջությունը: Համապատասխանության գնահատման ընթացակարգերը դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմինները:»,
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 7-րդ կետով՝
«7. Սույն իրավական ակտում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված հասկացությունների իմաստն ու նշանակությունը:».
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից:.
4) որոշումը լրացնել նոր՝ NN 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 հավելվածներով՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023