Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 571 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ և 79-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հացիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «494,4» թիվը փոխարինել «495,79» թվով, իսկ «34,3» թիվը` «35,69» թվով.
2) որոշման 2-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «494,4» թիվը փոխարինել «495,79» թվով,
բ. «բ» ենթակետում «122,4» թիվը փոխարինել «121,01» թվով.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «Բնակավայրերի» տողում «34,3» թիվը փոխարինել «35,69» թվով, իսկ «3.5» թիվը` «2.11» թվով,
բ. «Ընդամենը» տողում «494,4» թիվը փոխարինել «495,79» թվով, իսկ «122,4» թիվը` «121,01» թվով.
4) որոշման NN 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023