Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 540 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված՝ «TOYOTA LAND CRUISER 4.0» մակնիշի՝ 10,612.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնականացման համարը՝ JTMHU09J795009927, շարժիչի համարը` 1GR5681534, պետհամարանիշը` 018TN01) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023