Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 592 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պետական սեփականություն հանդիսացող միջոցների հաշվին սույն որոշման հավելվածում ներառված սուբյեկտներից ձեռք բերված և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիր 3-րդ մասնաշենք հասցեում գտնվող շենքում տեղադրված նյութերը, սարքավորումները և աշխատանքները նվիրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

հավելված