Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 536 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Անհետաձգելի համարել Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր), Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400 - կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա՝ սույն որոշման
3-րդ կետում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների գնման կարիքը։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝
1) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.
2) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.
3) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400 - կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:
4. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի
1-ին ենթակետի պահանջները:
5. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Տեխնիկական հսկողության ծառայություններ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

Արխիվ

2024

2023