Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 595 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) սեփականության իրավունքով պատկանող գույքի մասն ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը նվիրատվությամբ հանձնել հիմնադրամին՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը՝ համաձայն NN 6 և 7 հավելվածների:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին՝ համաձայն NN 10 և 11 հավելվածների:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
11. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 6 և 7 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
12. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 10 և 11 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

հավելված11

Արխիվ

2024

2023