Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 604 - Ա

ՀՅՈԻՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ԿՈՔՍ ՔՆՍԱԼԹ» ԵՎ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում համատեղ գործող՝ Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս ինթերնեյշնլ» և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված «Կոքս Քնսալթ» ընկերություններին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեության տեսակը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառներում:
2. Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Էգիս ինթերնեյշնլ» կազմակերպությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը՝ տրանսպորտային բնագավառում:
3. Սահմանել, որ՝
1) Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Կոքս Քնսալթ» ընկերությունը «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից 30.06.2015 թ. տրված 16164 լիցենզիայի հիման վրա.
2) սույն որոշումը գործում է Ծրագրի շրջանակներում՝ մինչև «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» համատեղ գործող ընկերության միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերի դադարումը:

Արխիվ

2024

2023