Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 624 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին»
N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում «1 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով, «ժամկետով» բառից հետո «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «անժամկետ սահմանելու» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա դիտարկման» բառերով.
2) որոշման 1.2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «1 տարի ժամկետով,» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023