Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 633 - Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ սույն որոշման հավելվածով նախատեսված՝ Արցախի Հանրապետության կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի պայմաններին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու սույն որոշման հավելվածով նախատեսված համաձայնագիրը:

հավելված

Արխիվ

2024

2023