Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 635 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունը՝
1) որոշման և հավելվածի վերնագրերը «ԶՈՀԵՐԻ» բառից հետո լրացնել
«, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ» բառերով.
2) որոշման և հավելվածի 1-ին կետերը «զոհերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորածների» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ:».
4) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 1.000.000 դրամի չափով:».
5) հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը «օրվա» բառից հետո լրացնել «(իսկ անհայտ կորածի դեպքում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի)» բառերով, իսկ «զոհված» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորած» բառերով.
6) հավելվածի 6-րդ կետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը (բացառությամբ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը):» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերը «ԶՈՀԵՐԻ» բառից հետո լրացնել
«, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ» բառերով.
2) որոշման և հավելվածի 1-ին կետերը «զոհերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորածների» բառերով.
3) հավելվածի՝
ա. 3-րդ կետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը (բացառությամբ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը)» բառերով,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «զոհված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորած» բառերով,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «և» բառից հետո լրացնել «զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝» բառերով, իսկ «տեղեկանքի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք գործունեության արդյունքում կազմված քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցում ընդգրկված լինելու հանգամանքը հաստատող տեղեկանքի» բառերով,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «կամ ամուսնության» բառերից հետո լրացնել «ակտի» բառով, իսկ «զոհվածի» բառից հետո լրացնել
«, ինչպես նաև անհայտ կորածի» բառերով,
ե. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «կամ ծննդյան» բառերից հետո լրացնել «ակտի» բառով, իսկ «զոհվածի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորածի» բառերով,
զ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը «ծննդյան վկայականի» բառերից հետո լրացնել «կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի» բառերով, իսկ «զոհվածի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորածի» բառերով,
է. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը «զոհվածի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորածի» բառերով,
ը. 4-րդ կետը «զոհված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորած» բառերով,
թ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «զոհված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորած» բառերով,
ժ. 5-րդ կետի 4-րդ ենթակետը «զոհված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհայտ կորած» բառերով,
ժա. 5-րդ կետի 6-րդ ենթակետը «զոհված» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորած» բառերով,
ժբ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «ապրիլի» բառը փոխարինել «մայիսի» բառով,
ժգ. 6-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է», «ը» և «թ» պարբերություններով.
«է. անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 1.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),
ը. եթե առկա չէ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 200.000 դրամ: 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «է» պարբերության,
թ. եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում, շահառուի կողմից ներկայացվում է նոր դիմում, ապա միանվագ դրամական օգնության չափը հաշվարկվում է սույն ենթակետի «է» և «ը» պարբերություններով հաշվարկված միանվագ դրամական օգնության չափը նվազեցնելուց հետո՝ «ա» - «զ» պարբերություններով սահմանված կարգով:»,
ժդ. 10-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «հունիսի 1-ը (իսկ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը)» բառերով, իսկ «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը (իսկ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը)» բառերով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, գերեվարվածների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) ցուցակները (տվյալները)՝ ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները:
4. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության և «զ» պարբերության առաջին մասի գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Արխիվ

2024

2023