Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 637 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման՝
1) 6.1-ին կետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով.
2) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով․
3) հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19. Բացառությամբ սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվել։ Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը չեն վճարվել։»․
4) հավելվածի 20-րդ կետում և 20-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում «մայիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
5) հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետում «հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով» բառերով․
6) հավելվածի 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 21-րդ կետով․
«21. Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության և լրացուցիչ աջակցության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են՝
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակ ներառված՝ նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման՝
1) 2.1-ին կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով.
2) հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով․
3) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։ Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։»․
4) հավելվածի 17-րդ կետում և 17-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում «ապրիլի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
5) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «Հայփոստ» բառից հետո լրացնել «կամ Արցախփոստ» բառերով.
6) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով» բառերով.
7) հավելվածի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով․
«18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են՝
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակ ներառված՝ նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման՝
1) 3.1-ին կետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով.
2) հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետը «շահառուն» բառից հետո լրացնել «, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը,» բառերով․
3) հավելվածի 16-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։ Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։
17. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, որի տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն է ներկայացվում՝
1) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.
2) 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով։»․
2) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով․
«18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են՝
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.
2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակում ներառված՝ նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը։»։

Արխիվ

2024

2023