Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 643 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ պետության գործունեությունը մշակույթի ոլորտում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային մշակութային ծրագրերի իրականացման արդյունքում հաղթող ճանաչված նախագծին ընթացք տալու և դրա կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023