Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 660 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2073-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2073-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Շահառուի կողմից առողջական վիճակով պայմանավորված ամենամսյա դրամական վճարն ստանալու անհնարինության դեպքում դրամական վճարը տրամադրվում է շահառուի ընտանիքի անդամներին՝ ամուսնուն կամ զավակին կամ ծնողին, որի վերաբերյալ նշված անձինք (առկայության դեպքում) ներկայացնում են համատեղ ստորագրված դիմում՝ դրամական վճարը նրանցից որևէ մեկի անունով բացված հաշվին փոխանցելու մասին:».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Ընդ որում, եթե սույն ենթակետում նշված անձն ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ նախատեսված միանվագ դրամական օգնությունը, ապա սույն ենթակետում նշված ամենամսյա դրամական վճարը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման համաձայն ստացված միանվագ դրամական օգնության չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար նվազեցնելով 100000 դրամի չափով: Նվազեցումը կատարվում է օգնությունն ստացած անձանց վերաբերյալ հիմնադրամին տրամադրված ցուցակներում նվազեցման վերաբերյալ նշումների հիման վրա։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023