Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 668 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 2055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 2055-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը «հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «2021 թվականի փետրվարի 22-ի դրությամբ գնահատված 78 543 000 դրամ վերարտադրման արժեքով» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

Արխիվ

2024

2023