Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 687 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 681-Ա ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1462-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 681-Ա և դեկտեմբերի 13-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 1462-Ա որոշումների 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «Սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը մինչև 2022 թվականի ապրիլի 30-ն այդ տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին (ըստ պատկանելության) ներկայացնելուց հետո, այդ անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին: Ներկայացված հատակագծում և սույն որոշման հավելվածում նշված մակերեսների միջև տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք են ընդունվում նշված հասցեների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում նշված մակերեսները:»:

 

Արխիվ

2024

2023