Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 684 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին տարածք հանձնելու մասին» N 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին» բառերը փոխարինել «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին» բառերով.
2) 1-ին կետում «տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի (այսուհետ՝ ինստիտուտ) հետ կնքել 2004 թվականի հունվարի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) ինստիտուտը պարտավոր է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտը կատարել 3600000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) դրամ ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) ինստիտուտը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ինստիտուտը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով.
4) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ինստիտուտը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներժդրումների գումարի 15 %-ի չափով.
5) ինստիտուտի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինստիտուտի հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ինստիտուտի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023