Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 698 - Ն

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման պիլոտային կարգը՝ համաձայն N 2 հավելվածի, որը կիրառվելու է միայն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ համայնքներում.
3) քարտեզագրման և չափագրման ժամանակ գծային չափերի նկատմամբ պահանջվող ճշտության բնութագրերը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) համայնքի վարչական սահմանների ուղղման, թաղամասի տեղադիրքի ուղղման, թաղամասի սահմանների ուղղման և վարչական սահմանների թաղամասի տեղադիրքի ուղղման նախագծերի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ն իրականացնել կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի (հողամասի) միավորի սխալների ուղղման հետ կապված ուսումնասիրություններ, վերլուծել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ հաստատված պիլոտային կարգի կիրառման նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում և սույն որոշման լրամշակման անհրաժեշտության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023