Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 730 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ ու 468-րդ հոդվածների 1-ին մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 196-Ա որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 20 հասցեում գտնվող շենքից 90040000 դրամ շուկայական արժեքով, 335,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (նկուղային հարկից` 149.2 քառ. մետր, 1-ին հարկից` 105.5 քառ. մետր, 2-րդ հարկից` 36 քառ. մետր)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 30 810 000 դրամ շուկայական արժեքով, 149.2 քառ. մետր մակերեսով տարածքը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ)՝ հետ կնքել 2014 թվականի ապրիլի 11-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 24/0014 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի Է. Թելմանի անվան հ. 13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 192/0015 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023