Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 716 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 403-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

Արխիվ

2024

2023