Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 735 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 2009 թվականի արտադրության ՇԿՈԴԱ ՕԿՏԱՎԻԱ մակնիշի (VIN: TMBDA21Z49C003096), 1,054,199 դրամ արժեքով մարդատար ավտոմեքենան (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ գույքն անհատույց փոխանցելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցված գույքը նվիրել շարքային կազմի պարտադիր զինծառայող Սուրեն Արբիկի Գաբրիելյանին (անձնագիր՝ ):
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին գույքի փոխանցումից հետո 5-օրյա ժամկետում Սուրեն Արբիկի Գաբրիելյանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

 

Արխիվ

2024

2023