Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 736 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Սահմանել՝
1) ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը` համաձայն N 2 հավելվածի:
2․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ հետևյալ կազմով՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (հանձնաժողովի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
5) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
6) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.
7) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
3․ Հանձնաժողովի՝
1) անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.
2) քարտուղարության աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
4․ Սույն որոշումը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 15-րդ հոդվածների հիմքով օգտագործված գույքի վրա։
5․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանել որպես փոխհատուցումն իրականացնող բյուջետային գլխավոր և ստորադաս կարգադրիչ:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
8․ Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված դիմումները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում։

 

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023