Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 741 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացումներ, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 2,942,825.1 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 9 համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու (ՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության) պահանջները և ծառայությունները ձեռք բերելով «Նորաշեն» ՆՏ ԱԿ կազմակերպությունից:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին չկիրառել տույժեր և (կամ) տուգանքներ հետևյալ պայմանագրերում փոփոխություն կատարող և 2020-2021 թվականների պետական բյուջեով հատկացված գումարների շրջանակներում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված համաձայնագրերով նախատեսված ժամկետներում պարտավորությունների թերակատարման համար՝
1) «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2, 18.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 և 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրեր.
2) «ԱՐՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագիր.
3) «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագիր,
4) «Վանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագիր.
5) ԱԳԱԹ-777 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 13.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-2 պայմանագիր.
6) ՀԱԷԿ-ի շինարարություն փակ բաժնետիրական ընկերության հետ 31.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-2 պայմանագիր.
7) Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ փակ բաժնետիրական ընկերության հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-1 պայմանագիր.
8) Գազկոմշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 10.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6-1 պայմանագիր.
9) Հիդրո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 28.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագիր.
10) Բաղրամյանշին բաց բաժնետիրական ընկերության հետ 17.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

Արխիվ

2024

2023