Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 751 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2021 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերում և որոշմամբ հաստատված հավելվածների վերնագրերում «2021» թիվը փոխարինել «2022» թվով, իսկ 1-ին կետում «14-23-ը» բառերը՝ «13-22-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023