Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 766 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԼՈՌՈւ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ Ա. ԲԱԿՈւՆՑԻ ԱՆՎԱՆ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Նարեկացու փողոց թիվ 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-001-0251-0038 կադաստրային ծածկագրով, 0,73267 հա մակերեսով, 32543736,06 դրամ կադաստրային արժեքով (վկայական թիվ 02052016-06-0033) հողամասը (այսուհետ` hողամաս) ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց համալիրի սպասարկման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի հետ կնքել հողամասի նվիրաբերության պայմանագիր և ապահովել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու պետական գրանցումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.
2) ապահովել հողամասի վրա կառուցված անշարժ գույքի (այսուհետ՝ անշարժ գույք) պետական գրանցումը սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում:
3. Սահմանել, որ հողամասի նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո հողամասն ու անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ կնքել հողամասի և անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023