Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 772 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԸԳՀ-Ի 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՓՈՒԼ 1» ԵՀԳ/2020/042-937 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ 1» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Արխիվ

2024

2023