Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 784 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 8-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքի Գ. Տոնոյան փողոց 2/1 հասցեում գտնվող 2020 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ 22,605.00 հազ. դրամ գնահատված շուկայական արժեքով (ներառյալ 1,574.802 հազ. դրամ հողամասի կադաստրային արժեքը) դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի 413.6 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.19442 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր բաժնային սեփականություն համարվող 0.04093 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 28082020-03-0028) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքին՝ վերանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ 2016 թվականի մայիսի 19-ին կնքված թիվ 52/0016 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող լուծման համաձայնագրի կնքումը՝ սահմանելով որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով որ՝
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքի կողմից նվիրաբերվող գույքը վերանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով 2021-2022 թվականներին կիրականացվի 35,242.49 հազ. դրամի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքի միջոցների հաշվին 2021 թվականին կիրականացվի 15,000.00 հազ. դրամի ներդրում շենքի անհրաժեշտ պարագաներով կահավորման, իսկ 2022 թվականին կիրականացվի 10,000.00 հազ. դրամի ներդրում տարածքի պարսպապատման, բարեկարգման և խաղահրապարակի կառուցման նպատակով.
2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավան համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023