Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 792 - Լ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021-2023 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվող միջազգային համագործակցության միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023