Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2021, 796 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովին՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գործընթացն ապահովելու նպատակով պայմանագիր կնքել նախորդ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացում մասնագիտական փորձառություն ունեցող
«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումը: Ընդ որում, ընդունել ի գիտություն, որ պայմանագրով նախատեսված դեպքում սույն որոշմամբ նախատեսված գումարի շրջանակներում «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվության հիման վրա:
3. «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապահովել քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների
ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ՝ ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն: Արդյունքների մասին պարբերական տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Սույն գործառույթի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարել ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել
նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 7 հավելվածի:
5. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝
1) հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում» միջոցառման գծով հատկացված գումարի՝ բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը՝ 2,390,000.0 հազ. դրամի չափով.
2) հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «Ընտրական գործընթացների շրջանակներում ընտրական տեղամասերում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների իրականացում» միջոցառման գծով հատկացված
գումարի՝ բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը՝ 50,000.0 հազ. դրամի չափով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

 հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

Արխիվ

2024

2023