Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2021, 798 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից հանել «վեց ամիս ժամկետով» բառերը.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.».
3) որոշման 4-րդ կետի «վեց ամիս ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունվարի 24-ը» բառերով։
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 3-րդ ենթակետը՝ 2021 թվականի հուլիսի 25-ից։

Արխիվ

2024

2023