Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 867 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և «Ժիլյո» ԱԿ ընկերության միջև 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ՋԿ–ՀԲՄԱՇՁԲ-20/4-Ա պայմանագրում` պայմանագրով նախատեսված ոռոգման խողովակաշարերի կառուցման աշխատանքների ավարտի համար սահմանել նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 30 օր հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներով պայմանավորված ապահովել համաձայնագրի կնքումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից ներկայացվող ՋԿ–ՀԲՄԱՇՁԲ-20/4-Ա գնման պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի շինարարության իրականացման թույլտվության ժամկետի երկարաձգումը:
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023