Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2021, 903 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետը և 8-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները տնօրինում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ պարեկային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն):
8. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը պատահարի վայր ներկայանալուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո անմիջապես զեկուցում է համապատասխանաբար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ կենտրոն և ներկայացնում հաղորդում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`».
2) 9-րդ կետը «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերից հետո լրացնել «կամ կենտրոնի» բառերով.
3) 12-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «կամ կենտրոնի» բառերով.
4) 16-րդ կետը «տարածքային ստորաբաժանման» բառերից հետո լրացնել «և կենտրոնի» բառերով.
5) 21-րդ կետը «ճանապարհային ոստիկանության» բառերից հետո լրացնել «և կենտրոնի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

 

Արխիվ

2024

2023