Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 930 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱUԻՆ

 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածին և
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման 5-րդ գլխին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի
Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետական ցուցիչ 1.6.96.2)
Հանրապետության Հրապարակ 4 հասցեում գտնվող Հայաստանի պատմության թանգարան հուշարձան-շենքի փոփոխում:

Արխիվ

2024

2023