Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 958 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) հավելվածի «ներածություն» բաժինը, 4-րդ, 5-րդ, 13-րդ, 16-րդ կետերը,
35-րդ կետի 1-ին, 2-րդ և 10-րդ ենթակետերը «տավարաբուծություն» բառից հետո իր հոլովաձևերով լրացնել «և գոմշաբուծություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) հավելվածի «ներածություն» բաժինը «կովերի» բառից հետո լրացնել «և մատակների» բառերով.
3) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Գոմշաբուծությամբ զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Ներկայումս, ըստ օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ։».
4) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում։ Գոմեշներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։».
5) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Անհրաժեշտ է նպաստավոր միջավայր ձևավորել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և մածունի, ինչպես նաև գոմեշի կաթից ստացվող բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպումը։».
6) հավելվածի 15-րդ կետը «3500-4000 կգ կաթ» բառերից հետո լրացնել
«, իսկ գոմեշներից՝ 1500-2000 կգ» բառերով.
7) հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետը «մինչև 3500-4000 կգ» բառերից հետո լրացնել «, իսկ մեկ գլուխ գոմեշի հաշվով՝ մինչև 1500-2000 կգ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023