Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 938 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածին, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, «Հարկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմինների կողմից օգտագործվող զենքի և ռազմամթերքի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի պաշտոնների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նախագահին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ` ոստիկանության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված և ՊԵԿ-ին ժամանակավոր օգտագործման նպատակով հանձնված մարտական զենքի տեսակները ոստիկանության հաշվեկշռից հանելու և ՊԵԿ-ի հաշվապահական հաշվեկշռում հաշվառելու վերաբերյալ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի «Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու մասին» N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու մասին»
N 201-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023