Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 970 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետի 102-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) Դավիթ Գուրգենի Գրիգորյան, ծնվ.՝ 25.09.1998թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 14/4, բն. 17, Միլանի Բոկոնի համալսարան:


Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ»:

Արխիվ

2024

2023