Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 972 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի:.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված՝ կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:».
3) որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում «փոխելու համար» բառերը փոխարինել «փոխելու համար։ Կենսաթոշակն անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) Ազգային օպերատորի հետ կնքում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարին» բառերով և նախադասություններով,
բ. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով՝
«6.2. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում է նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը, եթե այդ դիմումով կենսաթոշակառուն կենսաթոշակն անկանխիկ եղանակով ցանկանում է ստանալ Ազգային օպերատորի միջոցով:»,
գ. 16.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.4-րդ կետով՝
«16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝
1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.
2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար վճարման եղանակը փոխելու համար կենսաթոշակառուն կարող է դիմել նաև բանկ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակը ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակը ստանալ Ազգային օպերատորի միջոցով): Բանկը կամ Ազգային օպերատորը մինչև 2021 թվականի հունիսի 23-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջհամակարգչային ցանցի միջոցով), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն են ներկայացնում՝
1) իրենց դիմած՝ սույն կետում նշված կենսաթոշակառուների տվյալները՝ կենսաթոշակառուի անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) բանկին դիմելու կամ Ազգային օպերատորին դիմելու, օրը ամիսը տարին.
3) Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը ամիսը տարին (ներկայացնում է միայն Ազգային օպերատորը)։
4. Եթե սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով տրամադրված տվյալներով կենսաթոշակառուն չի նույնականացվում, ապա 2021 թվականի հուլիսի 1-ից նրա կենսաթոշակի վճարումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով։

 

հավելված

Արխիվ

2024

2023