Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2021, 980 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման հավելվածներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության մասով բոլոր ծրագրերի և միջոցառումների կատարող՝ որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, փոխարինել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման հավելվածներում «1088 Զբաղվածության» ծրագրի 11001, 11002, 11004, 11006, 11007, 12001, 12002, 12003, 12004, 12005, 12006, 12008, 12009, 12010, 12011, 12013, 12014 և 12015 միջոցառումների, «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 11003 միջոցառման, ինչպես նաև «1160 Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի 11005 միջոցառման գծով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես կատարող, փոխարինել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունով՝ վերջինիս վերապահելով նշված ծրագրերի իրականացման լիազորությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023