Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 989 - Ն

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, միաժամանակ հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի՝ ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 կամ դրան համարժեք հաղորդակցվելու, լսելու, գրելու և կարդալու միջին այլ մակարդակ՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սահմանել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում սույն որոշման հավելվածով նախատեսված փաստաթուղթը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ներկայացվում է նշանակումից հետո երեք տարվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, որը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է օտար լեզվի իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթը և դրանում նշված մակարդակի համապատասխանությունը սույն որոշման պահանջներին:

 

հավելված

Արխիվ

2024

2023