Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2021, 1020 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար «Արխինէքս» ՍՊԸ-ի հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԾՁԲ-2019/30Ծ-1 և հեղինակային հսկողության իրականացման համար «Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ՄԱ-ԾՁԲ-2019/4Հ պայմանագրերում՝ սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում։
4. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում ու փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 2127-Ն որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

Արխիվ

2024

2023