Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1027 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում՝
1) 6-րդ կետը «մասնագիտական պահանջները,» բառերից հետո լրացնել «ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ պահանջներ,» բառերով.
2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում նշվում են՝
1) ծառայություններ մատուցող անձի անունը, ազգանունը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա գործադիր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող անձանց անձնագրային տվյալները.
2) ծառայությունների մատուցման գինը, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:
Հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնողի` սույն կարգով և մրցույթի հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանելը, այդ թվում` իրավաբանական անձի դեպքում` հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք, ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձի կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցչի՝ դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք և հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել:
Եթե հայտը և կից փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական են, ապա իրավասու մարմինը գրությամբ մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է այն: Հայտը վերադարձնելն անձին չի զրկում փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետում կրկին հայտ ներկայացնելու իրավունքից:».
3) 6.2-րդ կետում՝
ա. «5» թիվը փոխարինել «7» թվով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը մրցութային հանձնաժողովի առաջարկությամբ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր հարցում ուղարկել սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավելու իրավասություն ունեցող այլ մարմիններին` հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցում ստացած մարմինը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել նման տեղեկատվությունը:».
4) 6.3-րդ և 6.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6.3. Հայտ չի կարող ներկայացվել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել է սնանկ.
2) իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունի իր ներկայացրած գնային առաջարկի մեկ տոկոսը գերազանցող, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ժամկետանց պարտավորություններ.
3) ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձը կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդու թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ դրան մասնակցելու, խարդախության, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության կամ արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.
4) հայտ ներկայացրած անձի և մրցույթ հայտարարած մարմնի կամ սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավվելու իրավասություն ունեցող այլ մարմնի հետ նախկինում կնքված պայմանագիրը լուծվել է ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու հիմքով, և պայմանագիրը լուծելու պահից չի անցել մեկ տարի:
6.4. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (ներկայացվում է ծառայությունների մատուցման վերջնական գինը, ինչը ներառում է ինքնարժեք, շահույթ, հարկեր և այլ վճարներ) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում՝ առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:»:
2. Որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «զեկուցագիր» բառը փոխարինել «հանձնման-ընդունման ակտ» բառերով, իսկ «զեկուցագրում» բառը՝ «հանձնման-ընդունման արձանագրությունում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023