Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1044 - Ն

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ որոշման ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում՝
1) կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունվարի 31-ի N 43-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին վարչապետի որոշման նախագիծ՝ համապատասխան փոփոխություններ նախատեսելով համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսանվտանգության) հանձնաժողովի կազմում.
2) մշակել և հաստատել սույն որոշմամբ սահմանված համընդհանուր լաբորատոր ցանցին լաբորատորիաների անդամակցության համաձայնագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից:

հավելված

 

Արխիվ

2024

2023