Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1039 - Ա

ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 13 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում գտնվող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի աշխատանքների ավարտից հետո՝
1) որպես առանձին գույքային միավոր առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 1 հավելվածով նշված թիվ 1 շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001)՝ նույն հասցեում գտնվող այլ շինություններից.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում առանձնացված գույքը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 2 հավելվածով նշված, նվիրաբերված ընդհանուր շուրջ 2700 քմ հողամասի վրա տեղակայված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (կադաստրային ծածկագիր՝ 08-001-762-003-001) և Աճեմյան 2/1 (08-001-0762-0097-002, 08-001-0762-0097-004, 08-001-0762-0097-005) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շինություններում և դրանց հարող տարածքում (այսուհետ՝ անշարժ գույք) իրականացվելու են, ըստ անհրաժեշտության՝ ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ.
2) հիմք ընդունելով, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հասցեներում կադաստրային ծածկագրերով շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշմամբ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում (պետական ցուցիչներ՝ 7․1․4․62, 7.1.4.224, 7․1․4.225)` 3-րդ կետի 1-ին ենթակետում կատարվող աշխատանքներն իրականացվելու են «Պատմամշակութային և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.
3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կատարման հսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (համաձայնությամբ)՝ Համաշխարհային բանկի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի (ՀՄ 8390) միջոցներով՝ նախատեսվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի հետ.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին:
5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին՝ Գյումրու մասնաճյուղին տրամադրելու նպատակով։
6. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքները նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան կատարվելու վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի կողմից եզրակացությունը ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում չափագրել առկա անշարժ գույքը և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում՝ այն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո
երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին տրամադրվելիք՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անհատույց օգտագործման անշարժ գույքի համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված պահանջները:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023