Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին N 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 6-րդ կետում երկու տարվա ընթացքում բառերը փոխարինել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը բառերով.
2) N 3 հավելվածի 96.2-րդ կետի երրորդ սյունակից հանել Վարդանյան Գառնիկ Արամաիսի, իսկ չորրորդ սյունակից՝ 003252723, տրված՝ 20.05.2015 թ., 057-ի կողմից բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023