Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1086 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304 -Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող շենքի 13-րդ հարկի 8 535 000 դրամ շուկայական արժեքով 18.7 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քաղաքակրթությունների խաչմերուկ» միջազգայնագիտական, քաղաքագիտական հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.849913) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023