Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1082 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 25-րդ կետը «երինջներ» բառից հետո լրացնել «(հղիությունը ճշտված կենդանիներ)» բառերով.
2) 27-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետը «ժգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» պարբերությամբ.
«ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, իրականացվում են վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով,»,
բ. 5-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. 2-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ և 31-րդ կետով սահմանված պայմանների խախտման դեպքում:».
3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Տոհմային ԽԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք:».
4) 31-րդ կետը «ենթակա է վերադարձի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով՝ ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 300 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով» բառերով։

Արխիվ

2024

2023