Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1093 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 70-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը Անդրեյ Մելքոնի Զաքարյանին (ծնվ.՝ 12.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շինարարների 28, բն. 41, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան) տալ տարկետում: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը Գրիգոր Վահանի Բեզիրգանյանին (ծնվ.՝ 03.08.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շիրազի փող, շենք 50, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան) տալ տարկետում: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

Արխիվ

2024

2023